211652_close_icon
views-count1466 դիտում article-date 17:23 13-05-2014

ԼՂՀ նախագահը հանդիպել է «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական կազմակերպության ղեկավարների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին ընդունել է «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանին եւ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանը, քննարկվել են համացանցում Արցախին վերաբերող տեղեկատվության պատշաճ ներկայացմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է այս ոլորտում մասնագիտացած ընկերությունների հետ սերտ փոխգործակցությունը` նշելով, որ այն մեծապես կնպաստի արտաքին աշխարհին Արցախը ճանաչելի դարձնելու գործին:

Նմանատիպ նյութեր