211652_close_icon
views-count1772 դիտում article-date 13:47 14-05-2014

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ նախագահին և «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրենին

Մայիսի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանին և «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, մասնավորապես, համացանցում Արցախի մասին օբյեկտիվ և համակողմանի տեղեկատվության տարածման վերաբերյալ։ Հանդիպմանը նաև մասնակցել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանը։

Նմանատիպ նյութեր