Խաբեությամբ բջջային հեռախոսը վերցրել է
Մարտի 10-ին Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 6 շենքի N բնակարանի բնակչուհի, 1983թ. ծնված Է. Պ-ն դիմել է այն մասին, որ 2016թ. դեկտեմբերի 28-ին, ՀՀ Աբովյան քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված Ս. Մ-ն ներկայացել է Ազատամարտիկների փողոցի թիվ 29/37 հասցեում տեղակայված՝ իրեն պատկանող էլեկտրոնիկայի խանութ և խաբեությամբ իրենից վերցրել 58000 ՀՀ դրամ արժողությամբ «Բլու» մոդելի բջջային հեռախոս: