Փոքրիկ հայուհին հմայել է հոլանդական «Ձայնը» նախագծի ժյուրիին՝ ստիպելով նրանցից մեկին ծնկի իջնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փոքրիկների «Ձայնը» նախագիծը այս շրջանում ոչ միայն Ռուսաստանում է անցկացվում, այլև հեռավոր Հոլանդիայում, որտեղ եւս մեր տաղանդավոր հայրենակիցների պակասը չի զգացվում:
Այսպես օրինակ՝ նախագծի վերջին թողարկման ժամանակ ժյուրիին «This is a Man's World» երգի իր կատարմամբ ցնցել է փոքրիկ հայուհի Աննան, ով նաեւ կատարել է «Mercy» երգը:
Մարզիչներն ամեն ինչ անում էին, որ տաղանդավոր աղջիկը հայտնվի հենց իրենց խմբում: Նրանցից մեկը, նույնիսկ, ծնկի է իջել հայուհու առջեւ: