Փոքրիկ հայուհին գրավում է մեծ բեմերը. տեսանյութ
13-ամյա Ռիտա Հովհաննիսյանը մասնակցել է ապրիլի 5-ին Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային մրցույթին և գրավել առաջին հորիզոնականը: Ռուսաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների ավելի քան 131 մասնակիցներից միջին տարիքային խմբում հաղթանակած Ռիտան հոկտեմբերի 10-ին կմասնակցի մրցույթի եզրափակիչ փուլին:
Ռիտա Հովհաննիսյանը միջազգային ասպարեզում առաջին քայլերն է անում: Նա համոզված է, որ եզրափակիչ փուլում հաղթանակը կրկին իրենն է լինելու: Հունվարի 10-ին «Սալյուտ Տալանտով» մրցույթը կանցկացվի նաև Հայաստանում, որին հրավիրված կլինեն տարբեր երկրների ներկայացուցիչներ:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27278]armnewstv.am [/url]