Փոքրիկ արքայազն Ջորջը Նոր Զելանդիայում հմայել է բոլորին. ֆոտոշարք
3 շաբաթ Նոր Զելանդիայում անցկացնելու նպատակով Բրիտանիայի թագավորական ընտանիքի ներկայացուցիչները պաշտոնական այցով ժամանել են կղզի:
Փոքրիկ արքայազն Ջորջըդեռ շատ փոքր է և չի հասկանում, որ նա բրիտանական գահի ապագա ժառանգորդն է: Այդ պատճառով, երեխան իրեն պահում էր այնպես, ինչպես իր տարիքի ցանկացած այլ երեխա:
Բրիտանական գահի փոքրիկ ժառանգորդը հմայել է հրավիրվածներին ու անտարբեր չի թողել ոչ ոքի։ Միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ ծնողներ իրենց երեխաների հետ, սակայն ուշադրության կենտրոնում եղել են 8 ամսական Ջորջն ու նրա հայտնի ծնողները՝ Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթը։
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: