211652_close_icon
views-count3782 դիտում article-date 20:38 11-03-2017

Զենք-զինամթերքը հանձնեցին կամավոր

Մարտի 9-ին, ժամը 18-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1951 թ. ծնված Աշոտ Ս.-ն կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 188 փամփուշտ, 2 լուսարձակ, փամփուշտների 2 շղթա, ինքնաձիգի դատարկ պահունակ, պայթուցիչ և «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի: Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 9-ին, ժամը 15.30-ին, 1974 թ. ծնված Արմենակ Ք.-ն ինքնակամ հանձնել է ինքնաձիգի տարբեր տրամաչափի 96 փամփուշտ, հակատանկային ական և նռնակ՝ պայթուցիչով:

Նմանատիպ նյութեր