14613 դիտում
20:50 02-04-2017
Ալավերդի քաղաքում իրենց քաղաքացիական պարտքը կատարեցին քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, պատգամավորության թեկնածուներ Լուսինե Մեջլումյանն ու Օլեգ Իգնատենկոն.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 2-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի 24/31 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը:
Նա ընտրատեղամաս էր եկել կնոջ, դստեր և ծնողների հետ:
Քաղաքապետը նշեց, որ քվեարկում է անվտանգ Հայաստանի համար:
Ալավերդի քաղաքի 24/32 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց Ազգայի ժողովի պատգամավորության թեկնածու, ՀՀԿ անդամ Լուսինե Մեջլումյանը՝ իր որդու հետ:
Լ. Մեջլումյանը նշեց, որ քվեարկեց հզոր հայրենիքի ու պայծառ ապագայի համար:
Ալավերդի քաղաքի 24/29 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, ռուսական համայնքի կողմից առաջադրված, ՀՀԿ անդամ Օլեգ Իգնատենկոն:
Նա եկել էր ընտրատեղամաս կնոջ և դստեր հետ:
Օ. Իգնատենկոն նշեց, որ ընտրեց արտաքին հարաբերությունների և Հայաստանի առաջընթացի օգտին:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 198+
198+