211652_close_icon
views-count76112 դիտում article-date 11:01 16-02-2017

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի բաց նամակը՝ նախարար Վ. Մարտիրոսյանին. «Ժամանակն է՝ ճանապարհները դարձնել անվտանգ, հակառակ դեպքում մարդկային զոհերի թիվը կավելանա»

Հարգելի նախարար, տևական ժամանակ է՝ Ձեր ղեկավարած կառույցը վարչապետ Կարեն Կարապետյանի կարգադրությամբ սկսել է հսկայական աշխատանքներ կատարել Երևանից դուրս՝ հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհներին։ Դրա վառ ապացույցն են Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում հիմնովին վերանորոգված մի քանի կիլոմետրանոց ճանապարհահատվածը, Սևանա լճի հարևանությամբ կառուցված վերգետնյա անցումը, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում ԽՍՀՄ տարիներից լուրջ վտանգ ներկայացնող Սիսիանի, Սարավանի, «Զանգեր» կոչվող ոլորաններում անվտանգության համար տեղադրված երկթաբետոնե արգելապատնեշները, ինչի շնորհիվ բազմաթիվ ավտոմեքենաներ չեն գահավիժել անդունդներն ու ձորերը։ Անցյալ տարի Ձեր կարգադրությամբ Սարավանի վտանգավոր հատվածում տեղադրված բետոնե արգելապատնեշներն այս տարի 2 տասնյակից ավելի կյանքեր փրկեցին, երբ ավտոմեքենաները ճանապարհի վատ տեսանելիության պատճառով, ու երբ որոշ վարորդների՝ կիսամաշ անիվներով վարած ավտոմեքենաները դուրս էին եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել նոր տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշներին։ Հարգելի նախարար, նմանատիպ ճանապարհներ կան հանրապետության մի քանի մարզերում, որտեղ դեռ ԽՍՀՄ տարիներին ու դրանից հետո բազմաթիվ ավտովթարներ են տեղի ունեցել, որոնց մի մասը, ցավոք՝ ողբերգական ավարտով։ Ճիշտ է, ես ինձ մասնագետ չեմ համարում ճանապարհաշինարարության ոլորտում, սակայն որպես լրագրող և որպես քաղաքացի՝ Ձեզ եմ ներկայացնում վտանգավոր այն ճանապարհահատվածների ցանկը, ու կարծում եմ, որ եթե Ձեր անմիջական հսկողությամբ այդ հատվածներում տեղադրվեն պաշտպանիչ երկաթբետոնե արգելապատնեշներ, ինչպես նաև տեղեկատվական ցուցանակներ, հավատացեք, բազմաթիվ ավտովթարներ կկանխվեն, և Ձեր կատարած աշխատանքները գոհունակությամբ կընդունեն քաղաքացիները։ Կրկին անգամ խնդրում եմ Ձեզ՝ հնարավորության սահմաններում կատարել աշխատանքներ նշված հատվածներում՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունը ապահովելու համար։ Թող Աստված այս գործում Ձեզ աջակից լինի։ [color=#EF2929] [b]Վտանգավոր ճանապարհահատվածները [/b] [i]1.Արմավիրի և Արարատի մարզեր [/i] -Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշեն գյուղի հատվածի ոլորաններում բացակայում են մետաղական պաշտպանիչները - «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի հատվածում կառուցվող կամուրջների հատվածները - Մ-5 ավտոճանապարհի Էջմիածնի տարածքի առանց բաժանարար գոտու հատվածը [i]2.Արագածոտնի և Շիրակի մարզեր [/i -Մ-1 ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում բացակայում են պաշտպանիչները. -Աշտարակի շրջանի Ուշի գյուղի ոլորանները - Մ-3 ավտոճանապարհի 96-րդ կմ՝ Ծիլքար գյուղի վերջնամասում փլվածք կա - Մ-3 ավտոճանապարհի և Աշտարակ տանող ճանապարհի հատման մասում պաշտպանիչները բացակայում են [i]3. Գեղարքունիքի և Տավուշի մարզեր [/i] -Մ-10 ավտոճանապարհի 3-9 կմ հատվածում բացակայում են մետաղական պաշտպանիչները, որի պատճառով վթարի հետևանքով ավտոմեքենաները գլորվում են Սևանա լիճը -Մ-11 28-րդ կմ և Վարդենիս-Սոթք հատվածում բացակայում են մետաղական պաշտպանիչները -Մ-4 ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների հատվածում բացակայում են պաշտպանիչները [i]4.Լոռու մարզ [/i] -Մ-3 ավտոճանապարհի թունելից հետո և Գարգար գյուղի հատվածում բացակայում են արգելապատնեշները [i]Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր [/i] -Մ-2 ավտոճանապարհի Թասի ոլորանների և Մեղրիի լեռնանցքի հատվածում բացակայում են պաշտպանիչները -Գորիս-Ղափան հատվածում ճանապարհածածկը ալիքաձև է - 164-րդ կմ աջ կողմը փլված է։[/color]

Նմանատիպ նյութեր