3378 դիտում
15:16 10-03-2017
Ադրբեջանին զրկել են միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամակցությունից
«Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության նախաձեռնություններ» միջազգային հեղինակավոր կազմակերպության 36-րդ նիստում, որն անցկացվել է Բոգոտայում, որոշում է կայացվել Ադրբեջանին կազմակերպության անդամակցությունից զրկելու մասին։
Կազմակերպությունում Ադրբեջանի ներկայացուցիչ Ղուբադ Իբադօղլուի խոսքով՝ որպես հիմնական պատճառ, նշվել է քաղաքացիական հասարակության շրջանում սահմանափակումները, աշխատուժի վերաբերյալ արձանագրության բազմաթիվ խախտման դեպքերը։ Բացի այդ, նա չի կարողացել իրագործել հասարակական կազմակերպությունների, ակտիվիստների ու քաղաքացիական հասարակության բարելավման համար պահանջվելիք ներքին բարեփոխումները։
Ադրբեջանին տրված էր 6 ամիս ժամանակ, որպեսզի իրագործեր նշված նախապայմանները, ինչը, անշուշտ, չի կատարվել։
2015 թվականի ապրիլին Ադրբեջանի կարգավիճակը նվազեցվել էր մինչև «թեկնածու երկիր» մակարդակ։ Որպես հիմնավորում՝ նշվել էր կառավարության կողմից ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը խոչընդոտելու հանգամանքը։
Նմանատիպ նյութեր
6960 դիտում
23:38 12-02-2015
Գագիկ Ծառուկյանին զրկեցին Ազգային անվտանգության խորհրդի անդամակցությունից
Այս բաժնից
922 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո
1096 դիտում
20:15 01-02-2025
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
1033 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն