2683 դիտում
11:00 10-03-2017
Կընտրեմ ինձ համար քիչ թե շատ հոգեհարազատը, որի խորհրդարան անցնելը առավել հավանական է. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հետխորհրդային երկրներում ընտրողների «ոչ անկեղծ» լինելը հաշվի է առնված սոցիոլոգների կողմից: Գումարած դրան, հայաստանյան բոլոր կուսակցությունները «համակարգային են»՝ նաև այն առումով, որ արտացոլում են մեր հասարակական կյանքի արատները, իսկ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն այդ տեսանկյունից «ամենահամակարգայինն են համակարգայիններից»:
Բացի հիշյալ երկու կուսակցություններից, մնացած 7 քաղաքական ուժերի ներկայացուցիչները կարծում են, որ սոցիոլոգիական ընկերությունները թվեր են նկարում, խեղաթյուրում են իրականությունը, պատվեր են կատարում և այլն: Դա էլ է հնարավոր՝ ոչ մեկին չեմ պատրաստվում կրծքով պաշտպանել: Բայց ես, այնուամենայնիվ, կփորձեի կա՛մ փնտրել այնպիսի չափման գործիքներ, որոնք ինձ համար արժանահավատ կլինեն, կա՛մ էլ, քանի ուշ չէ, հետևություններ անել արձանագրված իրավիճակից: Պարզապես ասել՝ «սաղ ժողովուրդն ինձ սիրում է», «արդար ընտրությունների դեպքում մեր ուժը կստանա մանդատների 55 տոկոսը», իհարկե, կարելի է, բայց դա չի նպաստում այն խնդիրների լուծմանը, որոնք կանգնած են այդ քաղաքական ուժերի առջև:
Անձամբ ինձ սոցիոլոգների հրապարակած արդյունքները չեն բավարարում, որովհետև լիդերների մեջ չկան այն կուսակցությունները, որոնց ես պատրաստվում եմ ձայն տալ: Բայց, ինչպես արդեն առիթ ունեի նշելու, ես վստահ եմ, որ հենց նշված երկու կուսակցություններն են իրար հետ միասին մեծամասնություն կազմելու խորհրդարանում ու ինչ-որ ձևով, երևի, կիսելու են պորտֆելները: Եվ ինձ նման մարդիկ խնդրի առաջ են կանգնելու՝ ինչպես վարվել, որ մեր «ձայնը չկորչի»:
Եթե ցուցաբերենք զուտ գաղափարական մոտեցում, ապա անկախ բոլոր հանգամանքներից՝ պետք է ձայնը տալ քո նախընտրած կուսակցությանը՝ կոմունիստն ընտրում է կոմունիստին, դաշնակցականը՝ դաշնակցականին, ես՝ ենթադրենք, «Ազատ դեմոկրատներին»: Բայց կա նաև ավելի պրագմատիկ մոտեցում. եթե ես որոշել եմ դեմ քվեարկել «ՀՀԿ-ԲՀԿ» համակարգին, ապա մնացած կուսակցություններից պետք է ընտրեմ ինձ համար քիչ թե շատ հոգեհարազատը, բայց այնպիսին, որի խորհրդարան անցնելը առավել հավանական է:
Այդպիսով, ես սպասելու եմ հաջորդ սոցիոլոգիական հարցմանը և ձայնը տալու եմ երեք ուժերից՝ «Ելք», «Կոնգրես», «Ազատ դեմոկրատներ», մեկին, որն ավելի մոտ կլինի հաջողությանը»:
[b]Ամաբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1090 դիտում
12:10 16-10-2023
Խոսողներ շատ կան, ծառայողներ՝ քիչ, կարիքները շատ են, մշակները՝ քիչ, մենք մշակներ պետք է պատրաստենք․ Արամ Ա
3941 դիտում
19:22 16-06-2021
Ես կընտրեմ հող ազատագրողների, որ մի օր ես ու սերունդներս էլ կարողանանք հող ազատագրել. Էդգար Էլբակյան
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1285 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»