Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ և Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածները
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ի ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ և Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն [color=#CC0000]Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:[/color]