Վարչապետը հանձնարարեց լուծումներ ներկայացնել ներդրողների մոտ ծագած ենթակառուցվածքներին առնչվող հարցերի վերաբերյալ
Այսօր կառավարության հերթական նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարությամբ հինգօրյա ժամկետում «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա ջուր» ընկերություններին առաջարկվելու են ներկայացուցիչներ նշանակել, որոնք քաղաքաշինության պետական կոմիտեի և համայնքների ղեկավարների հետ միասին կներկայացնեն օպերատիվ լուծումներ կառուցապատողների, ներդրողների կողմից ծագած ենթակառուցվածքներին առնչվող հարցերի վերաբերյալ:
«Հանձնարարում եմ՝ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հինգօրյա ժամկետում կնքված ներդրումային համաձայնագրերի պատճենները համապատասխան գրությամբ ներկայացնել վերոնշյալ ընկերություններին, ներդրողների կողմից բարձրացված քննարկմանը ներգրավել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներին»,-ասաց վարչապետը: