211652_close_icon
views-count2995 դիտում article-date 10:44 09-03-2017

Հայ օլիգարխներից մի քանիսը Գլենդելի ընտրություններում աջակցում են հայ թեկնածուներին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 4-ին Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի քաղաքապետական խորհրդի ընտրություններ են, որին մասնակցելու են չորս հայ թեկնածուներ՝ գործարար Օնիկ Մեհրաբյանը, հեռուստալրագրող, AABC հեռուստաընկերության տնօրեն Վրեժ Աղաջանյանը, քաղաքապետական խորհրդի գործող անդամներ, նախկին քաղաքապետեր Զարեհ Սինանյանն ու Արա Նաջարյանը։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Հայաստանի օլիգարխներից մի քանիսը, ովքեր դիտարկում են Հայաստանից դուրս բերել իրենց ակտիվները, Գլենդելի քաղաքապետական խորհրդի այս ընտրություններում աջակցում են հայ թեկնածուներին, որպեսզի առաջիկայում իրենց համար կարողանան բիզնես նախագծեր ապահովեն քաղաքում։ Գլենդելը ԱՄՆ-ում համարվում է ներդրումների համար շատ հարմար և հեռանկարային քաղաք։ Վերջին տասնամյակում 200 հազար բնակչություն ունեցող քաղաքում միլիարդավոր դոլարների ներդրումներ են արվել՝ ավելի մեծացնելով քաղաքում ներդրումներ անելու հեռանկարները»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր