7997 դիտում
17:34 20-04-2016
Արցախից հնչած մտահոգությունը, որ օլիգարխներից գումարներ վերցվեն և ուղղվեն Արցախ, պետք է վերաբերի ապօրինի ճանապարհով հարստացած մեծահարուստներին. Հովիկ Աբրահամյան
Արցախից հնչած հայտարարությունը, թե Հայաստանում օլիգարխները պետք է հրաժարվեն իրենց հարստությունից ու գումարը փոխանցեն բանակին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ճիշտ է համարում ապօրինի հարստացողների մասով, ինչի մասին հայտնեց` պատասխանելով լրագրողների հարցերին:
«Եթե Լեռնային Ղարաբաղի կառավարության ղեկավարն այդպիսի հայտարարություն է արել, իր որոշումն է, իր գործը: Ինչ վերաբերում է մեծահարուստներին, այո, այն մարդիկ, ովքեր ապօրինի ճանապարհով են հարստացել, իշխանությունը, պետությունը, պատկան մարմինները կհետևեն գործընթացին: Իսկ ինչ վերաբերում է մարդկանց, ովքեր հնարավորություն ունեն, հարստություն, իրենց մասին բարձրաձայն խոսվում է, դա երկրի նկատմամբ դավաճանություն է: Կրկնում եմ, այդ մտահոգությունը պետք է վերաբերի մարդկանց, ովքեր ապօրինի են հարստացել, իսկ մարդիկ, ովքեր այս երկրում բիզնես են ծավալել, իրենք աշխատում են հարկերը վճարելով, շահ են ունենում, դա նորմալ եմ համարում»,-հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա այս համատեքստում հայտնեց, որ Հայաստանում կա սպառազինության համար անհրաժեշտ գումար ու ավելացեց. «Կառավարությունը որևէ առաջարկ -հայտարարություն չի արել, որ գումարներ հավաքագրվեն սպառազինության համար: Մենք ունե’նք այդ գումարները»,- ասաց նա ու հավաստիացրեց, որ շուտով այն, ինչ պլանավորել է Հայաստանն այս առումով, ձեռք է բերվելու:
Անդրադառնալով իր Մոսկվա կատարած իր այցին ու հարցին՝ արդյո՞ք դա նվաստացուցիչ չէր, Հովիկ Աբարհամյանն ասաց, որ երկրի վարչապետը չպետք է զգացմունքային որոշումներ կայացնի և ուղղորդվի զգացմունքներով:
«Իհարկե, կարող էի չմասնակցել ու հաճոյանալ մեր ժողովրդի այն մասին, որոնք ասում էին՝ չպետք է գնալ, դա պատիվ չի բերի, սակայն կարծում եմ՝ գնալը շատ ճիշտ էր»,- նշեց Հովիկ Աբրահամյանը և հիշեցրեց, որ այս նիստին որոշում կայացվեց, որ ԵՏՄ վարչապետների խորհրդի առաջիկա նիստը պետք է տեղի ունենա Երևանում` մայիսի 20-ին:
Նմանատիպ նյութեր
2014 դիտում
20:56 29-03-2016
Եթե ռուսական կողմը իջեցնի սահմանին գազի սակագինը, դա անպայման պետք է վերաբերի սպառողներին. տնտեսագետ
Այս բաժնից
448 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
868 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
754 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը