211652_close_icon
views-count8531 դիտում article-date 17:34 21-09-2015

Անկախության տոնին Արարատի մարզի Սիսավանի աշակերտները շատ հայ օլիգարխներից բարեգութ գտնվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի օրը Արարատի մարզի Սիսավան գյուղի միջնակարգ դպրոցը բարեգործական նպատակով այցելել է Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի մասնագիտացված մանկատուն: «Ես քո կողքին եմ… ուրախություն և լույս եմ բերել քեզ: Աստված ինձ տվել է երկու ձեռք, երկու ոտք, աչքեր, լեզու և միտք, առողջ մարմին, որպեսզի օգնեմ քեզ ուրախություն և լույս փոխանցեմ քեզ, քո ձեռքն ու ոտքը դառնամ, քո միտքը աշխարհին փոխանցել»: Հենց այս գաղափարն էր այսօր մեկտեղել Սիսավանի միջնակարգ դպրոցի աշակերտներին, ուսուցիչներին, տնօրեն Նարինե Գալստյանին և Վեդի քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանին և եկեղեցու երիտասարդներին: Բարության և ուրախության անկրկնելի օր էր Նոր Խարբերդի մանկատանը, հրաշալի երգ ու պար, հեքիաթի հերոսներ, անմիջական շփում ու դրական լիցքեր: Երեխաները իրենց հետ տարել էին խաղալիքներ, նվերներ, քաղցրավենիք, հագուստ և փորձեցին մանկատան երեխաների օրը տոնի վերածել: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 175+
175+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր