2255 դիտում
14:31 07-03-2017
ԿԸՀ-ն անդրադարձել է Վանաձորում «Ելք» դաշինքի պաստառները պատռելուն և վնասելուն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անդրադարձել է Վանաձորում «Ելք» դաշինքի պաստառները պատռելուն եւ վնասելուն՝ հիշեցնելով, դա օրենսդրությամբ պատժելի արարք է: ԿԸՀ տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.
«Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված գործերով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու և վարչական դատարան վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցադիմում ներկայացնող մարմին հանդիսանում է իրավասու ընտրական հանձնաժողովը, թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովն այսօր դիմել է ՀՀ Լոռու մարզային ոստիկանության վարչություն, խնդրելով Վանաձոր քաղաքում «Ելք» կուսակցությունների դաշինքի քարոզչական պաստառները պատռող անձանց վերաբերյալ տեղեկություններ ունենալու պարագայում դրանք տրամադրել հանձնաժողովին՝ վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթ իրականացնելու նպատակով»:
Նմանատիպ նյութեր
2631 դիտում
13:18 07-03-2017
Վանաձորում պատառոտել և փչացրել են ԵԼՔ դաշինքի նախընտարական քարոզչության պաստառները
4190 դիտում
18:40 21-04-2017
Երևան ջան, ԵԼՔ ԿԱ. Երևանի ավագանու ընտրություններում ԵԼՔ դաշինքի քարոզարշավի մեկնարկային տեսահոլովակը
Այս բաժնից
379 դիտում
17:42 20-09-2024
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերը
502 դիտում
16:33 20-09-2024
Արցախը Հայաստանի մաս առաջին անգամ ճանաչել է Եվրախորհրդարանը՝ 1988 թվականին. Աշոտյան