1956 դիտում
23:04 06-03-2017
Հայաստանը բժշկական տուրիզմի կենտրոն դարձնելու ծրագիրը կյանքի կոչելու համար մենք աշխատանքներ ենք տանում. ՀՀ առողջապահության նախարար
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) գործադիր տնօրեն Գառնիկ Նանագուլյանին։ Նախարարին համառոտ ներկայացվել են 1988թ. երկրաշարժից ի վեր կազմակերպության կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը, այդ թվում` բժիշկների վերապատրաստումներ ինչպես ԱՄՆ-ի լավագույն կլինիկաներում, այնպես էլ` Երևանում։ Ծրագրի կենտրոնում հատկապես մարզային հիվանդանոցներում աշխատող բժիշկներն են։
Բարձր գնահատելով ՀՕՖ-ի երկարամյա գործունեությունը` Լևոն Ալթունյանը կազմակերպության հետ համագործակցությունն ընդլայնելու և զարգացնելու պատրաստակամություն է հայտնել։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ` առաջիկա ծրագրերը։ Մասնավորապես ուրվագծվել է Գիտաբժշկական գրադարանի ծառայությունների ընդլայնմանը, ունեցած հնարավորություններն առավել արդյունավետ կիրառելուն ուղղված քայլերը։
Շեշտը դնելով բժշկական ծառայությունների որակի բարելավման և համակարգը որակյալ կադրերով ապահովելու խնդրի վրա` նախարար Ալթունյանը նշել է. «Հայաստանը բժշկական տուրիզմի կենտրոն դարձնելու ծրագիրը կյանքի կոչելու համար մենք մի կողմից աշխատանքներ ենք տանում կլինիկական միջազգային ուղեցույցների և գործելակարգերի տեղայնացման, մյուս կողմից` Մասնագիտական շարունակական զարգացման համակարգն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ»։
Անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ ևս համագործակցություն ծավալելու, ինչպես նաև առողջ ապրելակերպի, այդ ենթատեքստում նախադպրոցական և դպրոցական երեխաների սնուցման հարցերին։
Նմանատիպ նյութեր
8493 դիտում
13:16 17-04-2018
Մենք մասնակիցն ենք նոր սկզբի. Սերժ Սարգսյանը՝ Սահմանադրության բովանդակությունը կյանքի կոչելու մասին
Այս բաժնից
964 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
949 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
877 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր