Կարեն Նալբանդյանը նշանակվել է «Ռոստով»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման տեսուչ
Մարտի 9-ին Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի «Ռոստով»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը:
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրին ՀՖՖ Մրցավարական և տեսչական բաժնից, հանդիպման տեսուչ է նշանակվել ՀՖՖ Մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը: