211652_close_icon
views-count12012 դիտում article-date 10:09 03-03-2017

Կարապետ Գուլոյանը համակարգում է ՀՀԿ-ի Կոտայքի մարզի շտաբը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, շաբաթ օրը Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է նաև Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան։ Ինչպես տեղեկացրել էինք, Գուլոյանը համակարգում է ՀՀԿ-ի Կոտայքի մարզի շտաբը։ ՀՀԿ-ի մարզային շտաբները համակարգում են մարզպետները, և այդ օրը նա իր մյուս գործընկերների հետ միասին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ ու քննարկել ՀՀԿ-ի նախընտրական գործունեությանը վերաբերող հարցերը։ Վերջինս, հիշեցնենք, օրեր առաջ հերքել էր մեր այն հրապարակումը, որ ինքն է համակարգելու ՀՀԿ-ի շտաբը։ «Ժամանակն այնքան արագ է փոխվում»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը՝ հաստատելով որ Կարապետ Գուլոյանն է իրենց շտաբի պետը և այդ օրն էլ ներկա է եղել այդ հանդիպմանը։ Իսկ եթե Կարապետ Գուլոյանը Կոտայքի մարզում ՀՀԿ-ի փոխարեն աշխատի «Ծառուկյան դաշինքի՝ համար, ի՞նչ են անելու իշխանությունները։ «Եթե նմանատիպ դեպքեր արձանագրվեն, մենք կքննարկենք»– պատասխանեց Ռուբեն Թադևոսյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր