Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը, նշանակվել է Կոտայքի մարզպետ
Աբովյանի՝ արդեն նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, ով Գագիկ Ծառուկյանի փեսան է, գործադիրի որոշմամբ այսօր՝ ապրիլի 2-ին, նշանակվել է Կոտայքի մարզպետ: Այդ մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ կառավարության կայքից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին և մաղթել բեղմնավոր աշխատանք:
Հիշեցնենք, որ գործադիրն այսօր Արամ Հարությունյանին ազատել է ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: