3043 դիտում
22:01 02-03-2017
Տեղի է ունեցել մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի նիստը
Այսօր՝ մարտի 2-ին տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի հերթական նիստը:
Նիստին մասնակցել է նաև Պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանը:
Քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների հիման վրա ամփոփված խնդիրները և դրանց լուծման ուղղությունները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է զինվորական հաշվառման գործընթացում իրավական կարգավորման, զորակոչի ընթացքում զինապարտների իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդիրներին և նախազորակոչային, զորակոչային տարիքի հասած զինապարտ քաղաքացիների հոգեբանական պատրաստության հետ կապված հարցերին:
Խորհրդի անդամների կողմից առաջարկություններ են ներկայացվել զորակոչիկներին տրվող ծանուցագրերի ձևի, զորակոչի ընթացքում բժշկական հանձնաժողովների գործունեության թափանցիկության, հանրակրթական դպրոցներում նախազորակոչիկների հոգեբանական պատրաստության, զինպարտ քաղաքացիների անձնական գործերի, զինապարտի կցագրման վկայականի և զինվորական գրքույկի ձևերի ու դրանք լրացնելու կարգի մասին:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև զինծառայողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ այլ հարցեր:
[b]Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ [/b]
Նմանատիպ նյութեր
2425 դիտում
18:26 09-01-2017
Ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ
Այս բաժնից
478 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
904 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
790 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը