2084 դիտում
20:32 17-12-2020
Արցախի ԱԳՆ-ն հերքում է «հայկական ուժերը դուրս բերելու մասին» Ադրբեջանի պաշտոնյայի հայտարարությունը
«Հայկական ուժերն Արցախից դուրս բերելու մասին» Ադրբեջանական կողմի պնդումները նպատակ ունեն աղավաղել նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը և շարունակությունն են վերջին շրջանում այդ երկրի զինված ուժերի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների, որոնց նպատակն է խաթարել Ռուսաստանի միջնորդական ջանքերն ու խաղաղապահ առաքելությունը։ [url=https://armenpress.am/arm/news/1038176.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը՝ մեկնաբանելով ռուսական «Կոմերսանտ» թերթին Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունն այն մասին, թե իբր «հայկական ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղից»։
«Միևնույն ժամանակ, նշենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը եղել, կա և լինելու է Արցախի պետականության ու նրա ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը։ Նոյեմբերի 10-ին ՌԴ միջնորդությամբ հրադադարի հաստատումից հետո Արցախի Պաշտպանության բանակը ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ շարունակում է հակամարտության գոտում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված իր առաքելությունը»,-նշված է Արցախի արտգործնախարարության մեկնաբանության մեջ։
Նմանատիպ նյութեր
7736 դիտում
13:20 02-03-2017
Արցախի ՊՆ-ն հերքում է հայկական հենակետ «շարքից հանելու» մասին Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը
6055 դիտում
14:38 22-06-2017
Մեր բանակում խաղալիքներ չունենք. ՀՀ և Արցախի ՊՆ-ները հերքում են ԱԹՍ խոցելու մասին Ադրբեջանի հայտարարությունը
Այս բաժնից
1183 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
730 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը