1015 դիտում
17:23 14-03-2015
«Իսլամական պետությանը» վերջնականապես շարքից հանելու ժամանակը դեռ չի եկել. արևելագետ
Արևելագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.
Այսօր Իրաքի պաշտպանության նախարար Խալիդ ալ-Օբայդին հայտարարել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարող միջազգային կոալիցիայի կողմից երկրի Սալահ ալ-Դին և ալ-Անբար նահանգներում նախօրեին իրաքյան բանակային ստորաբաժանումների դիրքերին հասցված օդային հարվածների վերաբերյալ միջադեպերը քննելու նպատակով պետական հատուկ հանձնաժողովի ստեղծման մասին. վերոնշյալ ավիահարվածների հետևանքով սպանվել և ծանր վիրավորվել են իրաքյան բանակի 52 զինծառայողներ:
Պետք է նշել, որ օդային հարվածներն իրականացվել են ճիշտ այն ժամանակամիջոցին, երբ իրաքյան բանակային ստորաբաժանումները շիայական զինված խմբավորումների և իրաքյան մի շարք ցեղամիավորումների ուժերի աջակությամբ բավականին հաջող լայնամասշտաբ գրոհ են նախաձեռնել ԻՊ-ի դեմ: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ բավականին օբյեկտիվ հարց է առաջանում՝ արդյո՞ք պատահական են, կամ իրո՞ք սխալմունք են կոալիցիոն ուժերի այսօրինակ գործողությունները:
Պարզապես բավականաչափ հաճախ են զուգադիպությունները, երբ իսլամականների դեմ իրականացվող հաջող ռազմագործողությունների ընթացքում հանկարծ կոալիցիոն ուժերն օդային հարվածներ են հասցնում բոլորովին այլ ուղղությամբ, օդային ճանապարհով սպառազինություն, դեղորայք, պարենամիջոցներ հասցնում ոչ դաշնակից ցամաքային ուժերին:
Իսկ ո՞րն է պատճառը: Շատ պարզ, ընդամենը ԻՊ-ը վերջնականապես շարքից հանելու ժամանակը դեռ չի եկել: Կառույցի գործունեությունն, անգամ ամենադաժան, անմարդկային գործելաոճը դեռևս անհրաժեշտ են որոշ ուժերի, քանի որ Մերձավոր Արևելքից շա՜տ հեռու բոլորովին այլ զարգացումներ են ծրագրված, անգամ նոր պատմություն է գրվում ողջ տարածաշրջանի համար:
Նմանատիպ նյութեր
7736 դիտում
13:20 02-03-2017
Արցախի ՊՆ-ն հերքում է հայկական հենակետ «շարքից հանելու» մասին Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը
2611 դիտում
19:09 30-07-2020
Մարկո Ռոյսը դեռ չապաքինված, անորոշ ժամանակով շարքից դուրս է եկել
1239 դիտում
17:35 31-01-2015
Charlie Hebdo-ի հերթական համարի լույսընծայումը անժամկետ հետաձգվել է. արևելագետ
Այս բաժնից
1180 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
727 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը