211652_close_icon
views-count7910 դիտում article-date 16:53 28-02-2017

Վարդան Մինասյանը վերադարձավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով բելգիացի Մարկ Լելևրի հեռանալուց հետո կատարում էր ՀՖՖ Տեխնիկական տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, հաստատվել է ՀՖՖ Տեխնիկական տնօրենի պաշտոնում: Վարդան Մինասյանն իրականացնելու է Հայաստանի Մ-14-ից Մ-19 հավաքականների հետ կապված աշխատանքների համակարգումը, ինչպես նաև մարզչական կրթության համակարգումը և տեխնիկական բովանդակության պատշաճ ապահովումը: Վարդան Մինասյանի որոշմամբ՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Տիգրան Առաքելյանը, ում կօգնի Տիգրան Պետրոսյանցը: Այս մարզիչները կշարունակեն աշխատել այս հավաքականի հետ նաև հաջորդ շրջափուլում, երբ թիմը կմասնակցի Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017-2018 թ. առաջնության որակավորման փուլի հանդիպումներին: Էլիտ-ռաունդի ուղեգիր նվաճած Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Օսեյանը: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչը կնշանակվի մոտ օրերս:

Նմանատիպ նյութեր