211652_close_icon
views-count4814 դիտում article-date 14:52 28-02-2017

Հայտնի են Բազար Բլոտի ամենամեծ կենդանի մրցաշարի հաղթողները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ավարտվեց Վիվառո ընկերության ևս մեկ խոշոր նախաձեռնություն: Վիվառո Բլոտի և Բլոտ Քլաբը համատեղ կազմակերպել էին Բազար Բլոտի Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցեցին Հայաստանի, և նույնիսկ աշխարհի մակարդակով աննախադեպ թվով մասնակիցներ: Խոշոր մրցաշարի նախընտրական փուլերն անցկացվեցին օնլայն տարբերակով, որի ընթացքում լավ արդյունք ցուցաբերած մասնակիցներն իրավունք ստացան մասնակցելու կենդանի մրցաշարին: Կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերն անցկացվեցին «Կովկաս» ռեստորանային համալիրում: Եզրափակիչ անցած 64 մասնակիցներ կազմելով 32 զույգ, պայքարեցին լավագույնը ճանաչվելու համար և վիճարկեցին սահմանված մրցանակային ֆոնդը: Իսկ մրցանակային ֆոնդը կազմում էր 3 միլիոն դրամ: Երկար ու լարված պայքարից հետո, որն ընդմիջվում էր հյուրասիրությամբ, հայտնի դարձան [url=http://www.vivaronews.am/entertainment/haytni-en-bazar-bloti-amenametc-kendani-mrcashari-haghthoghnereh]Բազար Բլոտի Հայաստանի բաց առաջնության հաղթողները[/url]: Առաջին տեղ գրաված Սուրեն Փանոսյան և Համլետ Գևորգյան զույգը պարգևատրվեց գավաթներով և պատվոգրերով, ինչպես նաև յուրաքանչյուրը ստացան 500.000 դրամ գումար: Երկրորդ տեղի մրցանակային ֆոնդը 400.000 դրամ էր, որը միմյանց միջև կիսեցին Կարեն Գևորգյանը և Միքայել Պիջիմյանը: Նրանք ստացան նաև գավաթներ և պատվոգրեր: Գավաթներով և պատվոգրերով պարգևատրվեցին նաև երրորդ տեղ գրաված մասնակիցներ Միհրան Սալանյանը և Վահե Ղազարյանը: Վերջիններիս դրամական պարգևը կազմում էր 300.000 դրամ: Մրցանակային ֆոնդը բաշխվեց նաև մյուս բոլոր մասնակիցների միջև: Այնպես, որ ոչ ոք ձեռնունայն չհեռացավ Բլոտի մրցաշարի եզրափակիչից: Դե ինչ,ավարտվեց Վիվառոյի ևս մի նախաձեռնություն: Գոհ էին թե մասնակիցները, թե կազմակերպիչները: Առջևում սպասվում է Բլոտի ևս մեկ առաջնություն: Խաղարկվում է Բլոտի Եվրասիական գավաթը, որն անցկացվում է Նարդու Եվրասիական գավաթի հետ համատեղ: Այնպես որ բլոտի սիրահարները չեն ձանձրանա Վիվառոյի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր