Մեկնարկում է Բազար Բլոտի Հայաստանի բաց առաջնությունը
Վիվառո Բլոտը, բացի օնլայն խաղերից, մեծ ուշադրություն է դարձնում նաև կենդանի մրցաշարերի կազմակերպմանը: Այս անգամ տեղի է ունենալու խոշոր ու մեծամասշտաբ միջացառում: Վիվառո Բլոտը և Բլոտ Քլաբը համատեղ անցկացնելու են Բազար Բլոտի ամենամեծ և նախադեպը չունեցող մրցաշարը Հայաստանում:
[url=http://www.vivaronews.am/entertainment/meknarkum-e-bazar-bloti-hayastani-bac-arajnuthyuneh]Հայաստանի Բազար Բլոտի Բաց առաջնությունը[/url] մեկնարկելու է փետրվարի 17-ին, «Կովկաս» ռեստորանային համալիրում (Արշակունիների սրահ): Իսկ եզրափակիչ փուլն անցկացվելու է փետրվարի 26-ին:
Նախատեսվում է, որ առաջնությանը կմասնակցեն ռեկորդային քանակի մասնակիցներ։ Ֆոնդը սահմանվել է 3.000.000 դրամ:
Հիշեցնենք, որ առաջնությանը մասնակցելու ուղեգրերը խաղարկվել են Վիվառո Բլոտի և Բլոտ Քլաբի կազմակերպած մրցաշարերում: