8800 դիտում
12:28 17-04-2017
Կայացավ Բլոտի 3-րդ Blototo առաջնությունը. լարված մրցապայքարի արդյունքում հայտնի դարձան հաղթողները
«Ես գնում եմ BLOTOTO»՝ հենց այս կարգախոսն էր ընտրված TotoGaming ընկերության կողմից կազակերպված Blototo բլոտի առաջնության համար։ Բլոտը Հայաստանում ամենասիրված ու տարածված խաղերից մեկն է, իսկ առաջնությանը կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները՝ եթե ոչ որպես մասնակից, ապա որպես հյուր։
Առաջնության օնլայն մեկնարկը տրվել էր փետրվարի 1–ին, իսկ եզրափակիչը կայացավ ապրլի 9-ին El Sky Bar ակումբում: Օնլայն հարթակում ընտրված 32 մասնակիցները եզրափակչում մրցեցին միմյանց հետ մրցանակային տեղերի համար: Մրցանակային էին համարվում 1–16 հորիզոնականները, որոնց միջև էլ բաշխվեց ընդհանուր 3,000,000 դրամ մրցանակային ֆոնդը:
Լարված մրցապայքարի արդյունքում հայտնի դարձան հաղթողները. 1–ին հորիզոնականը զբաղեցրեց Տիգրան Հայրապետյանը, ով պարգևատրվեց 2,000,000 դրամով, 2–րդ հորիզոնականը գրավեց Կարապետ Թումանյանը՝ 500,000 դրամ, 3–րդ հորիզոնականում հայտնվեց Աշոտ Վարդանյանը՝ 200,000 դրամ:
Միջոցառման հյուրերը նույնպես ձանձրանալու առիթ չունեին։ Բոլորին հնարավորություն էր տրված խաղալ Բլոտ, Տոտո21, Նարդի։ Հատուկ տաղավար էր հատկացված բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում էին սովորել խաղալ բլոտ հենց տեղում, ինչպես նաև հաղթել բազմաթիվ մրցանակներ TotoGaming-ի կողմից «Դարթս» խաղում:
Նմանատիպ նյութեր
5144 դիտում
14:52 28-02-2017
Հայտնի են Բազար Բլոտի ամենամեծ կենդանի մրցաշարի հաղթողները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
4819 դիտում
12:25 23-05-2017
Հայտնի են Նարդու և Բլոտի Եվրասիական գավաթի խաղարկության հաղթողները
12262 դիտում
13:15 06-06-2018
TotoBlot Xtreme` Բլոտի էքստրեմալ առաջնության հաղթողները մրցանակներ են ստացել
Այս բաժնից
910 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին
1066 դիտում
23:39 31-01-2025
Նիկոլ Փաշինյանը մեկ բան պիտի անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը. Աշոտյան
958 դիտում
23:24 31-01-2025
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ալմաթիում մասնակցել է «Digital Almaty 2025» համաժողովին