Թրամփի միգրացիոն հրամանագիրը ԱՄՆ-ին կարժենա շաբաթական $185 մլն
Համաձայն Գործարար զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության զեկույցի՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր ստորագրեց միգրացիոն քաղաքականության մասին, որը սահմանափակում է 7 երկրների քաղաքացիների մուտքը, երկիրն ունեցել է շուրջ 185 մլն դոլարի կորուստ գործարար ճանաարհորդությունների շրջանակում, գրում է The Huffington Post-ը։
Թերթը նշում է, որ նման պարագայում գործարար ոլորտում նունիսկ 1% փոփոխությունը պատճառ կարող է դառնալ, որպեսզի Միացյալ Նահանգները կորցնի 71 հազար աշխատատեղ և ներքին ՀՆԱ-ից մոտ 5 մլրդ դոլար։
Տնտեսագետների մի խումբ էլ գտնում է, որ առաջիկա 3 տարիներին Լոս Անջելեսի շրջանը զբոսաշրջության ոլորտում կկորցնի 736 մլն դոլար։