211652_close_icon
views-count33212 դիտում article-date 00:29 28-02-2017

Լավագույն ծրագրերն ու միջոցառումները իրականանացվելու են 2017 թվականի Երիտասարդական Մայրաքաղաք Չարենցավան քաղաքում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերով նախարարության պատվիրակությունը ՝ ի դեմս փոխնախարար Ա. Քարամյանի, գտնվում էր Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: Մեկնարկում էր <<Չարենցավանը Երիտասարդական Մայրաքաղաք 2017>> փառատոնը, որը նախարարութունը դարձրել է ավանդույթ ամենամյա միջոցառումների շարքում: Նախորդ ՝2016 թ.-ին այս միջոցառման շնորհիվ Գյումրի քաղաքը գրանցեց բազմաթիվ երիտասարդական հաջողություններ, իսկ Կոտայքի մարզում գտնվող փոքրիկ Չարենցավան քաղաքի երիտասարդությունը՝ մասնավորապես Չարենցավանի Երիտասարդական Ուսանողական Հասարակական Կազմակերպությունը (ԵՈՒՀԿ)՝ ի դեմս Գառնիկ Բեգլարյանի, իր մեծ երիտասարդական թիմով իրականացնում և ակտիվ մասնակցություն է ր ցուցաբերում ՀՀ բոլոր երիտասարդական ծրագրերին՝ այդուհանդերձ 2017թ-ի Երիտասարդական Մայրաքաղաք կոչումը բաժին ընկավ Չարենցավանին: Բացման արարողությունը ուղեկցվեց համերգային ծրագրով , որը կազմակերպել է ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերով նախարարությունը: Լուսանկարները՝ Գեորգ Գեորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր