211652_close_icon
views-count4179 դիտում article-date 14:03 25-02-2017

Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռաիսա Մկրտչյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռաիսա Մկրտչյանին: Ուղերձում մասնավորապես ասված է. «Ձեր անկրկնելի կատարումները, որոնք հնչել են տարբեր հայտնի համերգասրահներում, տարիներ շարունակ գեղարվեստական բարձր ճաշակ են ձեւավորել` դառնալով մեր մշակույթի եւ մասնավորապես էստրադային արվեստի ամենապայծառ էջերը: Ձեր ձայնի ինքնատիպ հնչողությունը, արտիստական առանձնահատուկ հմայքը սիրում եւ հիշում են երգարվեստի բազմաթիվ սիրահարներ Հայաստանում ու նրա սահմաններից դուրս»: Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, բարեկեցություն և ստեղծագործական շարունակական եռանդ:

Նմանատիպ նյութեր