211652_close_icon
views-count4492 դիտում article-date 12:08 29-10-2016

Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է հայտնի դաշնակահարուհի, Ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանին

Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Ձեր երաժշտական տաղանդը արժանի ճանաչում է գտել համաշխարհային մակարդակով` նվաճելով տարբեր մայրցամաքների ու բազմաթիվ երկրների բարձր բեմերը: Ձեր կատարողական արվեստի վարակիչ էներգիան հանդիսատեսին է փոխանցում մատուցվող ստեղծագործությունների այն ողջ դրամատիզմն ու ներքին հզորությունը, որ ունի իսկական երաժշտությունը: Բարձր գնահատականի է արժանի նաեւ Ձեր ներդրումը մանկավարժության ասպարեզում: Ձեր ստեղծագործական արվեստանոցի բազում աշակերտներ արդեն կայացել են մասնագիտության մեջ` աչքի ընկնելով իրենց կատարումներով»: Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, ստեղծագործական նոր հաջողություններ եւ ամենայն բարիք:

Նմանատիպ նյութեր