Իշխան Զաքարյանին ավելի հրապուրում է ԱԺ փոխխոսնակի պաշտոնը. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը թողեց ու մտավ նախընտրական պայքարի մեջ։ Նրա շրջապատի անդամները վստահեցնում են նա բավական լավ է հաշվարկել իր ապագան։ Այսպես թե այնպես, շուտով նրանից Սերժ Սարգսյանն ազատվելու էր, իսկ Իշխան Զաքարյանն առաջինը քայլ արեց։
Բայց երկար տարիներ հսկող-վերահսկող Զաքարյանը հենց այնպես չէր նետվի քաղաքական ասպարեզ։ Մեր տեղեկություններով, բացի այն, որ ԲՀԿ-ում նա է որոշում ով որտեղ, ինչ հորիզոնականում ավելի լավ «կնայվի», նաև ընտրությունից հետո սեփական ծրագրերն է մշակել։
Նույն աղբյուրի պնդմամբ, կոալիցիոն կառավարության ձևավորումից հետո Իշխան Զաքարյանը մտադիր է զբաղեցնել նախարարի պաշտոն, չնայած, ասում են, նրան ավելի հրապուրում է ԱԺ փոխխոսնակի պաշտոնը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]