12949 դիտում
15:47 04-02-2015
Օգնեք, խնդրում եմ, գտնել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին. ԱԺ պատգամավոր
ԱԺ կանոնակարգ օրենքի 101-րդ հոդվածի համաձայն, Վերահսկիչ պալատի ծրագիրն ու հաշվետվությունը պետք է ներկայացնի ՎՊ նախագահն անձամբ, բայց այսօր` փետրվարի 4-ին, այն ներկայացնելու համար ԱԺ էր եկել ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: Սակայն, այդ փոփոխությունը առաջացրեց ոչ իշխանական ուժերի զարմանքն ու դժգոհությունը:
ԱԺ «ՀԱԿ» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հիշեց, որ 2012-ից հետո, երբ Իշխան Զաքարյանի ներկայացրած չարաշահումները ցնցում առաջացրեցին իշխանությունների շրջանում, նա այլևս ԱԺ չի գալիս: Եվ կարծիք հայտնեց, որ իշխանությունները որոշել են մեկուսացնել Իշխան Զաքարյանին 2011-2012 թվականների պետական բյուջեի ծախսերի վերաբերյալ սկանդալային բացահայտումներից հետո:
«Ես զանգահարեցի նրան, բայց օգնականուհին ասաց, որ չգիտի, թե որտեղ է նա: Օգնեք, խնդրում եմ, գտնել նրան: Խնդրում եմ ձեզ, օգտագործեք ձեր բոլոր լրագրողական հետաքննության հնարավորությունները, պարզելու համար, որտեղ է հիմա գտնվում Իշխան Զաքարյանը»,- դիմելով լրագրողներին ասաց Լեւոն Զուրաբյանը:
Քննարկման արդյունքում պարզվեց, որ Իշխան Զաքարյանը արձակուրդ է գնացել: Ավելին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ արձագանքելով Լեւոն Զուրաբյանին ասաց, որ Իշխան Զաքարյանը, ինչպես ցանկացած չինովնիկ արձակուրդ գնալու իրավունք ունի: Ավելին չէր կարող իմանալ, թե ԱԺ-ում հարցերի ինչ հաջորդականություն կլինի, որ հարկ եղած դեպքում արձակուրդը հետաձգեր:
Ավելի ուշ, Վերահսկիչ պալատից պարզաբանում ստացանք, որ Իշխան Զաքարյանը արձակուրդում է:
Նմանատիպ նյութեր
1803 դիտում
15:07 07-05-2022
Արցախի ԱԺ նախագահը ընդունել է ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանին
4029 դիտում
16:14 08-12-2016
Շեյխ Մանսուր Բին Զաիդ Ալ Նահյանը ընդունել է ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին
2274 դիտում
12:00 26-03-2019
Բակո Սահակյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին
Այս բաժնից
1378 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4810 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած