Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ռուսաստանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 10-ին, հյուրընկալել է ռուսաստանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների, որոնք Հայաստանում են նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ զրույցի ընթացքում հանրապետության նախագահը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են հայ-ռուսական երկխոսության բազմաբնույթ օրակարգին, արցախյան հիմնախնդրին, նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ստորագրած առաջին փաստաթղթին, առաջին քայլերին ու ծրագրերին: