211652_close_icon
views-count6984 դիտում article-date 10:09 23-02-2017

Մարդ է, մահացել է, անուն ազգանունն ի՞նչ կասի ձեզ. ՀԿԿ քարտուղար. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Լավրենտի Ասատրյանն օրերս մահացել է: Կոմունիստական կուսակցությունից լուրը հաստատեցին, սակայն ամեն կերպ փորձեցին թեկնածուի անունը գաղտնի պահել։ Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը մեր հարցին ի պատասխան ասաց. «Էդ ինչ կարևոր, հրատապ բան է։ Մարդ է, մահացել է, Անուն ազգանունն ի՞նչ կասի ձեզ, օրինակ»։ Մեզ հաջողվեց պարզել, որ Լավրենտի Ասատրյանը Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքից էր։ Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը մեր զրույցում ասաց, որ նա Շամշադինի զինկոմն է եղել, իսկ մինչ զինվորական պաշտոն զբաղեցնելը աշխատել է նոյեմբերյանի սպորտդպրոցում։ Կարեն Աբազյանի խոսքով կոմունիստական կուսակցության ներկայացուցիչն ըմբշամարտի վարպետ է եղել։ «Վերջում աշխատում էր Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցում որպես զինղեկ (ռազմագիտության ուսուցիչ)։ Արդեն 1 տարի է թոշակի էր գնացել, բայց թոշակի տարիքը վաղուց էր լրացել»,– ասաց Կարեն Աբազյանը նշելով, որ Լավրենտի Ասատրյանը սրտանոթի ճնշման բարձրացման հետևանքով է մահացել։– Տեղափոխել էին Երևան, դեղորայքով էին պահում, հույս ունեին, որ կվիրահատեին, բայց չդիմացավ։ 70-ն անց էր».– նշեց քաղաքապետը։ Ի դեպ. կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է պատգամավորության թեկնածուի մահվան վկայականը ներկայացնեն կոմունիստական կուսակցությունից, որպեսզի նրա գրանցումը չեղյալ համարվի»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր