4834 դիտում
11:50 22-02-2017
«Փելեշյանը իր կենաց արմատի մասին է նկարել»․ Այսօր աշխարհահռչակ հայ ռեժիսոր-վավերագրող Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է
Ըստ էության, Փելեշյանի իրական մեծությունը, արժեքը մենք չենք ընկալում և գիտակցում, որովհետև նա այսօր անվերապահորեն կենդանի դասականի կարգավիճակ ունի, աշխարհի խոշորագույն կինեմատոգրաֆիստներից մեկն է և շատ մեծ սահմանափակում կլիներ, եթե նրան փորձեինք տեղավորել ընդամենը հայկական կինոյի կամ, նույնիսկ, խորհրդային կինոյի շրջանակում։
Դրանք այսօր շատ անձուկ կլինեին և մոտավորապես նույնը, ինչ վագրին կամ առյուծին փակեինք վանդակում. ահա այդ աստիճան նեղ կլիներ։
Աշխարհի տարբեր փառատոններում նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ են տեղի ունենում, որտեղ Փելեշյանը ներկայանում է իր ողջ փայլով և համաշխարհային կինոյում ունեցած մեծ ներդրումով, և այս ամենը կարծես անցնում է մեր կողքով։ Զավեն Բոյաջյան
Փելեշյանին կարելի է անվանել բանաստեղծ, ասացող, կարելի է անվանել առասպելներ հյուսող։ Իհարկե կարելի՛ է նախևառաջ անվանել վավերագրող, բայց մենք անմիջապես կսխալվենք, եթե միայն այդպես դիտենք նրա արվեստը, որովհետև երբ «Մենք» ֆիլմն ես հիշում, հասկանում ես, որ ինքը բանաստեղծ է։
Չարենցականության մի զարմանալի ոգի կա այդ ֆիլմում, չարենցական չափ ու կշիռ, չարենցական հայացք՝ սեփական երկրին ու ժողովրդին։ Երբ «Տարվա եղանակներ» ֆիլմն ես դիտում, հասկանում ես, որ նա Թումանյանի հոգեզավակն է, վիպասան-փիլիսոփա է՝ համաշխարհային հայացքով…ընդ որում ինքը աշխարհի մարդ լինելու իրավունքը ունի, մարդկության և այս մոլորակի ճակատագրի մասին խորհելու իրավունքը ունի, որովհետև նկարել է «Մենքը» և «Տարվա եղանակները»: Փելեշյանը իր կենաց արմատի մասին է նկարել։
Դավիթ Մուրադյան
Նմանատիպ նյութեր
1062 դիտում
12:15 22-02-2014
Բացառիկ կինոհանճար. այսօր Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է
2846 դիտում
10:11 16-09-2015
Ռեժիսոր Հայկ Վարդանյանը ֆիլմ է նկարել ՀՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի մասին. «Առավոտ»
Այս բաժնից
2266 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
715 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
664 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի