211652_close_icon
views-count31068 դիտում article-date 22:00 18-02-2017

ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԸ ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ Է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԿՄ 11-րդ համագումարում սառը ցնցուղ էր Երկրապահի եւ ԵԿՄ առաջնորդ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի հասցեին վայրահաչողների համար։ Նախագահը հստակ հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանն ԱԺ ընտրությունների ՀՀԿ համապետական ցուցակում ընդգրկվել է իր առաջարկով։ Նախագահն անչափ կարեւորում է Մանվել Գրիգորյանի առկայությունը խորհրդարանում։ Առավել քան տպավորիչ է նախագահի հիմնավորումը։ Նախագահի խոսքերը մեջբերենք ուղղակի. [color=#EF2929]«Իմ իսկ նախաձեռնությամբ, բայց, անշուշտ, իր համաձայնությամբ, մենք թիմում ներառել ենք նաև մեր հարգարժան գեներալին՝ Մանվել Գրիգորյանին՝ նրա փորձն ու անձնական ունակությունները հաշվի առնելուց բացի նաև որպես ակնառու խորհրդանիշ, որպեսզի վաղը, ովքեր էլ ընտրվեն Ազգային ժողովի պատգամավոր, իրենց յուրաքանչյուր նախաձեռնության, յուրաքանչյուր ելույթի ու քվեարկության ժամանակ, անգամ մի քանի բառանոց ռեպլիկի ժամանակ տեսնեն գեներալի հայացքը, որ մարմնավորումն է ազատամարտի և պարտադրանքն է մեր ապագա հաղթանակների»։ [/color]

Նմանատիպ նյութեր