211652_close_icon
views-count2297 դիտում article-date 00:10 20-03-2014

Կեցցե՛ գեներալ Մանվելը.168.am

«Եթե Ռուսաստանը կամ այլ պետություն ցանկություն ունեն, թող գան ընդգրկվեն Հայաստանի, Արցախի կազմի մեջ, մենք այլ պետությունների կազմում ընդգրկվելու խնդիր չունենք: Մեզ համար անկախությունն անուրանալի արժեք է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին մամուլում և քաղաքական շրջանակներում՝ Լեռնային Ղարաբաղը ՌԴ կազմում ընդգրկելու վերաբերյալ քննարկումներին՝ հայտարարել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, գրում է [url=http://168.am/2014/03/19/343309.html]168.am[/url]-ը: Նա ասել է, որ պատերազմում ընկերներ ու հարազատներ է կորցրել, և, որ իրեն չի կարող անգամ թույլ տալ այլ բանի մասին մտածել: «Պատերազմում հարազատներ, եղբայրներ և ընկերներ եմ կորցրել, կողմնակից եմ, որ Արցախն անկախ լինի՝ անկախ պետություն կամ ՀՀ կազմում: Ըստ էության, նույն բանն է, ես համարում եմ, որ Հայաստանն ու Արցախը մի ամբողջություն են. Հայաստանը դա անունն է, Արցախը՝ ազգանունը, կամ էլ՝ հակառակը: Եվ չեմ կարող կողմնակից լինել, որ այլ որևէ պետության կազմում ընդգրկվի Արցախը կամ Հայաստանը»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ[url=http://168.am/2014/03/19/343309.html] այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր