211652_close_icon
views-count2233 դիտում article-date 19:21 17-02-2017

Հայաստանը որպես ինքնիշխան, իրավական պետություն, պիտի գնա դեպի եվրոպական ընտանիք. Անահիտ Բախշյան

«Ազատ դեմոկրատները» և «Ելք» դաշինքը գրեթե նույն դաշտում ենք գործում և հանրությանը պիտի հստակ ներկայանան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատների ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցող, անկուսակցական Անահիտ Բախշյանը: Նրա խոսքով՝ «Ազատ դեմոկրատների» ցուցակում ընդգրկված անձինք ունեն մեկ հստակ տեսլական` Հայաստանը որպես ինքնիշխան, իրավական պետություն, պիտի գնա դեպի եվրոպական ընտանիք: «Մենք հավատում ենք, որ Հայաստանում Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարությունը, իշխանությունը ժողովրդին կոչերը հնարավոր են միայն այն պետության մեջ, որտեղ օրենքը բոլորի գլխի վրա է: Այսինքն՝ իրավական պետություն, որտեղ հարգվում է մարդու իրավունքը, մարդը արժանապատիվ կյանք ունի, որտեղ կոռուպցիան հնարավորինս նվազագույնի է հասցվում, որտեղ կրթությունն իսկապես գերակա շահ է և այլն»,- նշեց Անահիտ Բախշյանը:

Նմանատիպ նյութեր