211652_close_icon
views-count55613 դիտում article-date 22:00 16-02-2017

Խոշոր հրդեհ Քաջարանում. Պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում առաջացած հրդեհի մարման ժամանակ ոտքի կոտրվածք է ստացել փրկարարական ջոկատի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Քաջարան քաղաքի Պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում գտնվող ավտոտեխսպասարկման կետում, դեռևս անհայտ պայմաններում, հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև մարզային փրկարարական վարչության օպերխումբը՝ 3 մարտական հաշվարկով: Լրացուցիչ ժամանել են նաև Կապանի թիվ 54 հրշեջ –փրկարարական ջոկատը: Հրդեհի տարածումը կանխելու, այնուհետև մարելու աշխատաքները տեղում ղեկավարել է փրկարարական ջոկատի հրամամատար, փրկարար ծառայության փոխգնդապետ, 47-ամյա Դավիթ Ասատրյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ Դ. Ասատրյանը ստացել է ոտքի վնասվածք և տեղափոխվել Քաջարանի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ ջոկատի հրամանատարը ստացել է նստոսկրի վերին ճյուղի կոտրվածք: Այնուամենայնիվ, հրշեջ- փրկարարներին և Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներին հաջողվել է կանխել կրակի տարածումն ու մարել այն, ինչի հետևանքով էլ ամբողջովին մոխրակույտի է վերածվել ավտովերանորոգման արհեստանոցը: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզ կլինի փորձաքննության արդյունքները հայտնի լինելուց հետո: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր