3475 դիտում
19:03 12-08-2016
Բլոտի միջազգային առաջնությունը կանցկացվի Գյումրիում
«Վիվառո» ընկերությունը Բլոտի սիրահարների համար կազմակերպել էր մրցաշարեր՝ նպատակ ունենալով առավելագույնս ընդգրկել մարզերի ներկայացուցիչներին: Թիմային կարգով օնլայն անցկացվող մրցաշարերի հաղթողները իրավունք են ստացել մասնակցել Բլոտի միջմարզային առաջնության եզրափակիչ փուլին:
Նշենք, որ Վիվառոն Միջմարզային մրցաշարերի համար սահմանած 9 միլիոն դրամ մրցանակային ֆոնդից 3 միլիոն դրամը հատկացրել է Բլոտին, որը բաշխվելու է բոլոր մասնակիցների միջև՝ ըստ գրաված տեղի: Նշենք, որ թե՛ նախընտրական, թե՛ եզրափակիչ մրցաշարերն անցկացվել են առանց որևէ մուտքավճարների:
Քանի որ միջմարզային առաջնության ընտրական փուլին ամենաշատը գյումրեցիներն են մասնակցել, ուստի Վիվառո ընկերությունը որպես Բլոտի եզրափակիչ փուլն անցկացնելու վայր է ընտրել հենց Գյումրի քաղաքը:
Եվ այսպես, օգոստոսի 13-ին Գյումրի են ժամանելու միջմարզային առաջնության օնլայն մրցաշարի հաղթողները, որպեսզի արդեն դեմ առ դեմ խաղալով որոշեն ուժեղագույններին: Բացի թիմային մրցաշարից, որին մասնակցում են տարբեր մարզերից 6 թիմ, անցկացվելու է նաև անհատական մրցաշար 32 մասնակիցների միջև: Հաղթողները կստանան ոչ միայն դրամական մրցանակներ, այլև կպարգևատրվեն հատուկ գավաթներով:
Բլոտի սիրահարներին օգոստոսի 13-ին, ժամը 13:00-ին հրավիրում ենք Գյումրու «Օազիս» ռեստորանային համալիր հետևելու Բլոտի միջմարզային առաջնության եզրափակիչ փուլի խաղերին: Ավելացնենք, որ նախատեսվում է մրցումներ անցկացնել նաև ներկա գտնվողերի միջև: Այնպես, որ սպասվում են հետաքրքիր հանդիպումներ, լարված խաղեր և թեժ մրցակցություն:
Բլոտ խաղում են ոչ միայն հաճույքի համար:
Նմանատիպ նյութեր
6621 դիտում
23:40 15-08-2016
Գյումրիում անցկացվեց Բլոտի միջազգային առաջնությունը
3751 դիտում
16:38 16-02-2017
Մեկնարկում է Բազար Բլոտի Հայաստանի բաց առաջնությունը
6034 դիտում
18:38 25-02-2017
Բազար Բլոտի Հայաստանի բաց առաջնությունը շարունակվում է. առջևում եզրափակիչ փուլն է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
796 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
904 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
847 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի