ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 1 մլրդ 4 մլն դրամ կհատկացվի մարզերին
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՀՀ մարզերում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով գումար հատկացնել ՀՀ մարզպետարաններին:
Որոշմամբ նախատեսվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 1 մլրդ 4 մլն դրամ հատկացնել ՀՀ մարզերում դպրոցաշինության, նախադպրոցական հաստատության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում կապիտալ և սոցիալական բնույթի ծրագրերի իրականացման նպատակով: