Փետրվարի 23-ին Ժնևում կվերսկսվեն Սիրիայի հարցով բանակցությունները. Ս. Լավրով
Փետրվարի 23-ին Ժնևում վերսկսվելու են Սիրիայի հարցով բանակցությունները։ Տեղեկությունը ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆֆան դե Միստուրայի հետ հանդիպմանը հաստատել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է Tass-ը։
«Ես հույս ունեմ, որ Մոսկվայում ձեր հանդիպումները կօգնեն նախապատրաստվել ժնևյան բանակցություններին, որոնք անցկացվելու են փետրվարի 23-ին»,-ասել է Լավրովը՝ հավելելով, որ դրանք հաջող կավարտվեն։
Լավրովը հիշեցրել է, որ Մոսկվան կողմ է ՄԱԿ ԱԽ-ի 2254 բանաձևի աջակցությանը, այն է՝ Սիրիայի շրջանների մեծ մասում իշխանություն ու ընդդիմության միջև հրադադարի ռեժիմ է գործում։
Այսօր դե Միստւորան Մոսկվայում հանդիպելու է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Քննարկվելու է Ժևում միջսիրիական բանակցությունների ընթացքը։