2364 դիտում
11:35 30-01-2016
Սիրիական ընդդիմությունը չի բոյկոտի Ժնևում անցկացվելիք Սիրիայի հարցով բանակցությունները
Սիրիայի ընդդիմության՝ բանակցությունների հարցով կազմված, այնուամենայնիվ, պատվիրակություն կուղարկի Ժնև՝ մասնակցելու Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով բանակցություններին, հաղորդում է Al Arabiya-ն:
Ժնև են մեկնել նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ներկայացուցիչները:
Կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սալիմ Ալ-Մուսլաթի խոսքով՝ ընդդիմությունը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի՝ հեռախոսազրույցի ընթացքում տված խոստումներից հետո որոշել է չբոյկոտել բանակցությունները:
ՄԱԿ-ի հետ ընդդիմության բանակցությունները կարող են սկսվել հունվարի 31-ից:
Նշենք, որ ընդդիմության գլխավոր շտաբը տեղակայված է Էր-Ռիադում: Բացի այդ, սիրիական ընդդիմության ներկայացուցիչները նաև մտադիր են շտաբում իշխանական ներկայացուցիչների հետ քննարկել երկար ժամանակ հումանիտար ճգնաժամի մեջ հատնված քաղաքներին աջակցություն ցուցեբերելու վերաբերյալ հարցեր:
Ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել էր, որ հրաժարվելու է ժնևյան քննարկումներին մասնակցելուց՝ պահանջելով բարելավել Սիրիայում հումանիտար օգնությունը:
Միջսիրիական բանակցությունները մեկնարկել են երեկ երեկոյան և հավանաբար կտևեն մոտ 6 ամիս: Հակամարտության ընթացքում մինչ օրս մահացել է 260 հազարից ավելի մարդ, իսկ մի քանի միլիոն մարդ դարձել է փախստական:
Նմանատիպ նյութեր
2660 դիտում
15:23 16-02-2017
Փետրվարի 23-ին Ժնևում կվերսկսվեն Սիրիայի հարցով բանակցությունները. Ս. Լավրով
4258 դիտում
22:03 27-11-2017
Ժնևում սիրիական ընդդիմությունը կներկայացնի 22 բանակցող. աղբյուր
Այս բաժնից
1036 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
871 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր