211652_close_icon
views-count2824 դիտում article-date 15:19 15-02-2017

Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել ատեստավորման գործընթաց

Այսօր՝ փետրվարի 15-ին, Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների ատեստավորումը: Գործընթացին մասնակցում է թվով 11 հարկադիր կատարող, որոնց ատեստավորումը հետաձգվել էր, և որոնք սահմանված կարգով անցել են վերապատրաստման դասընթացներ: Նշենք, որ ատեստավորումն անցկացվում է՝ համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի, ըստ որի՝ վերապատրաստման գործուղված հարկադիր կատարողի ատեստավորումն անցկացվում է վերապատրաստման ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Նմանատիպ նյութեր