3190 դիտում
19:20 13-02-2017
Պաշտպանի ներկայացուցիչները կրկին այցելել են հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող, հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանի պահման պայմանների եւ առողջության պահպանման իրավունքի շարունակական ուսումնասիրության նպատակով Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը 2017 թվականի փետրվարի 13-ին եւս մեկ չհայտարարված այց են կատարել վերոնշյալ քրեակատարողական հիմնարկ:
Տեղի է ունեցել առանձնազրույց Ա. Սարգսյանի հետ, մանրամասն ուսումնասիրվել են նրա պահման պայմաններն ու բժշկական փաստաթղթերը:
Ա. Սարգսյանի հիվանդության պատմագրի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 09-ից 13-ը ներառյալ առկա են բժշկի այցելության եւ Ա. Սարգսյանի կողմից բժշկական օգնությունից հրաժարվելու վերաբերյալ գրառումներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է Ա. Սարգսյանի առողջության պահպանման իրավունքի ապահովման հարցով քննարկման ընթացակարգ:
[b]Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
3397 դիտում
18:10 10-02-2017
Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին
2479 դիտում
20:00 21-05-2019
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այցել են հացադուլ հայտարարած անձանց
Այս բաժնից
385 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
508 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
943 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը