211652_close_icon
views-count2985 դիտում article-date 12:27 13-02-2017

Հայտնի են ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների անունները

Փետրվարի 11-ին տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողովը, որի օրակարգում ընդգրկված է եղել երեք հարց՝ ● ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրություն. ● ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական գործը նախապատրաստող անձանց ընտրություն. ● «Փաստաբանի օր» սահմանելու մասին հարց. ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է «ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրություն» օրակարգային հարցով ընդհանուր ժողովի արդյունքները: Ընդհանուր ժողովին որպես խորհրդի անդամի թեկնածու էր առաջադրվել 39 փաստաբան: ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամի ընտրությունը կրում է վարկանիշային բնույթ և ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության համաձայն առաջադրված թեկնածուներից վարկանիշային կարգով կարող են խորհրդի անդամ ընտրվել առավել շատ «կողմ» ձայներ ստացած 12 (տասներկու) թեկնածուներ Համաձայն հաշվիչ հանձնաժողովի 12.02.2017թ. թիվ 1 արձանագրության՝ ժողովին մասնակցելու իրավունք են ունեցել 1780 փաստաբան, ըստ ընտրական ցուցակի ստորագրությունների՝ քվեաթերթիկ են ստացել 1163 փաստաբան: Ներկայացնում ենք նաև խորհրդի անդամի թեկնածուների ստացած ձայներն ըստ վարկանիշի. № Խորհրդի անդամի թեկնածուի ազգանունը և անունը և թեկնածուի` «Կողմ» ստացած ձայների թիվը 1 Բաբայան Սիմոն-714 2 Առուստամյան Մելանյա -651 3 Մեժլումյան Կարեն-644 4 Ղազարյան Արայիկ-638 5 Խուրշուդյան Տիգրան-614 6 Հարությունյան Հարություն-574 7 Սարդարյան Կարեն-550 8 Սիմոնյան Տարոն-535 9 Հարությունյան Նելլի-525 10 Կարապետ Աղաջանյան-508 11 Ասատրյան Սեդրակ-505 12 Անանյան Հրանտ-484 13 Գյոզալյան Գևորգ-402 14 Վարոսյան Երվանդ-379 15 Սահակյան Ռուբեն-329 16 Սիմոնյան Լիպարիտ-310 17 Սահակյան Լուսինե 297 18 Աթանեսյան Տիգրան-294 19 Սիրունյան Ալեքսանդր-250 20 Դեմիրչյան Գայանե 203 21 Ֆերոյան Արմեն-197 22 Բալյան Լիանա 192 23 Գալիկյան Գարիկ-176 24 Գրիգորյան Գուրգեն-169 25 Գրիգորյան Դիանա-169 26 Կիրակոսյան Կարեն-169 27 Գրիգորյան Արթուր-161 28 Աղաջանյան Էդուարդ-149 29 Չամսարյան Հովհաննես-147 30 Խաչիկյան Վրեժ-137 31 Հարությունյան Զորայր-120 32 Մելիքյան Արթուր-118 33 Դավթյան Գևորգ-115 34 Հակոբյան Զոյա-97 35 Բադալյան Արծրուն-92 36 Պողոսյան Սլավիկ-79 37 Մկրտչյան Արսեն-67 38 Տեր-Վարդանյան Ռուզաննա-67 39 Սարգսյան Կարինե-34 Հաշվիչ հանձնաժողովի 12.02.2017թ. թիվ 2 արձանագրության համաձայն վարկանիշային կարգով չորս տարի ժամկետով ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ են ընտրվել հետևյալ փաստաբանները՝ ստորև ներկայացված քվեների համամասնությամբ. ՀՀ փաստաբանների պալատի նորընտիր խորհրդի անդամներից ութը հանդիսանում են խորհրդի գործող անդամներ, իսկ մյուս չորս անդամները խորհրդի կազմում են ընդգրկվել առաջին անգամ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ փաստաբանների պալատի գործող խորհրդի լիազորություններն ավարտվում են 2017թ. մարտի 13-ին, ուստի հաշվիչ հանձնաժողովի որոշման համաձայն խորհրդի նոր կազմն իր լիազորությունները կստանձնի 2017թ. մարտի 14-ից:

Նմանատիպ նյութեր