Հյուսիսային Կորեան հայտնել է հերթական բալիստիկ հրթիռը հաջողությամբ փորձարկելու մասին
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ այսօր՝ փետրվարի 13-ին, բալիստիկ հրթիռի հաջող փորձարկում են իրականացրել, տեղեկացնում է BBC-ն։
Հյուսիսկորեական CTAK գործակալության նշել է, որ հրթիռն արձակվել է ոչ մեծ տարածության վրա՝ հաշվի առնելով հարևան երկրների անվտանգությունը, իսկ փորձարկմանն անձամբ հետևել է այդ երկրի ղեկավար Կիմ Չեն Ինը։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամեն գնով կանգնեցնելու է Փհենյանի հրթիռային ծրագիրը։