Չինաստանում թռչնագրիպով մարդու վարակվելու այս տարվա առաջին դեպքն է գրանցվել
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում գրանցվել է թռչնագրիպով մարդու վարակվելու այս տարվա առաջին դեպքը: Այս մասին հաղորդում է RBC գործակալությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարակվածը Չինաստանի 68-ամյա բնակիչ է:
Հիվանդության ախտանիշները տղամարդու մոտ հայտնվել են մոտ 2 շաբաթ առաջ: Նա սկսել է բուժվել Լանֆան քաղաքի հիվանդանոցում, սակայն վիճակի վատթարացման կապակցությամբ տեղափոխվել է Պեկին:
Պարզվել է, որ տղամարդն իրոք վարակվել է H7N9 վիրուսով: